Պատերազմում զոհված զինծառայողների ևս 50 մասունք է ուղարկվել Նիդերլանդներ

 ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ևս 50 մասունք ուղարկվել է Նիդերլանդներ: 

Նրա խոսքով՝ մասունքներն ուղարկվել են, որպեսզի իրականացվի լրացուցիչ փորձաքննություն, և շատ վնասված մասունքներից հնարավոր լինի ստանալ պատասխաններ. 

 

«Երբ կլինեն պատասխանները, այդ մասին լրացուցիչ պարզաբանմամբ հանդես կգանք»: 

Ավանեսյանը նաև նշել է, որ ուղարկվել են այն մասունքները, որոնք, նախնական գնահատմամբ, դժվար փորձաքննության ենթարկվող մասունքներ են, բայց, ըստ նրա, «կա նախնական գնահատական, որ հնարավոր է դրանց հետ աշխատել»:

Քաղաքականություն