Ինչ է կատարվել Արագածավանում և ովքեր են մնացել սահմանից այն կողմ. նոր մանրամասներ

Ֆեյսբուք սոցիալական ցանցով և լրատվամիջոցներով լուրեր էին տարածվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում Թուրքիայի սահմանապահները գերի են վերցրել հովիվների` իրենց անասուններով, ապա, ռուս սահմանապահների միջնորդությամբ գերիներին ազատ են արձակել, հետո նաև անասուններին։

 

Արագածավան խոշորացված համայնքի համայնքապետ Արթուր Հովսեփյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղի սահմաններից դուրս` դեպի Թուրքիայի սահման գտնվող ֆերմայում աշխատող բանվորները, որտեղ մուտքը անցաթղթով է և հսկվում է ռուս սահմանապահների կողմից, մնացել են սահմանից այն կողմ, որից հետո ահազանգ է հնչեցվել, ռուս սահմանապահները ահազանգին արձագանքել են և բանվորներին վերադարձրել Հայաստանի սահման։

 

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Auroranews. am-ի հետ զրույցում հերքել է տարածվող լուրերն այն մասին, թե «Թալինի Արագածավան գյուղում թուրքերը գերի են վերցրել սահմանը հատած հովիվներին»:

 

«Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որևէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել»,- նշվում է մարզպետարանի հայտարարության մեջ:

Քաղաքականություն