ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է պատանուն հարվածում ու գցում է գետնին. «Փյունիկի» գլխավոր տնօրենը ներողություն է խնդրել

 Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Փյունիկ»-«Դյուդելանժ» խաղից հետո, ինչպես հայտնել էինք, մեծ թվով պատանի երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ՝ խախտելով կարգն ու առաջացնելով քաոսային իրավիճակ դաշտում: Արդյունքում, «Փյունիկի» և անվտանգության աշխատակիցների նյարդերը տեղի են տվել և կրքերը լարվել են:

 

«Փյունիկի» գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներողություն խնդրելով երկրպագուներից մեկից, որին հարվածել էր, ինչպես նաև ակումբի հետ կապված բոլոր անձանցից ու փյունիկցիներից.

 

«Հարգելի երկրպագուներ,

Ցանկանում եմ հայցել իմ ներողամտությունը «Դյուդելանժի» հետ տնային խաղի ավարտից հետո տեղի ունեցած միջադեպի համար: Միջազգային հանդիպումներ կազմակերպող իմ գործընկերները շատ լավ կհասկանան, որ այս խաղերն իրենցից ենթադրում են մեծ պատասխանատվություն, և ցանկացած խախտում կարող է լուրջ հետևանքների հանգեցնել ակումբի համար, ընդհուպ մինչև՝ ամբողջ թիմի որակազրկում ու արգելք մասնակցելու եվրոպական մրցաշարերին:

Այնուամենայնիվ, քաջ գիտակցում եմ ու կրում եմ ամբողջ պատասխանատվությունը տեղի ունեցածի համար: Լինելով Փյունիկ ֆուտբոլային ակումբին ու մեր երկրին նվիրված մեկը՝ չկարողացա, ինչպես հարկն է, արձագանքել ու թույլ տվեցի զգացմունքներիս կառավարել ինձ: Ներողություն եմ խնդրում ակումբի հետ կապված բոլոր անձանցից ու փյունիկցիներից, քանի որ այս ակումբը միմիայն հաղթանակների, պատմության ու հարգանքի խորհրդանիշն է:

Եվ վերջում, խնդրում եմ տրամադրել երեխայի ծնողների կոնտակտները, որպեսզի կապ հաստատեմ նրանց հետ ու անձամբ ներողություն խնդրեմ ծնողներից և տղայից միջադեպի համար»,- գրել է Կիմ Առաքելյանը:

Հիշեցնենք՝ Կիմ Առաքելյանը նաև ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ է: հետխաղյա մետրանոցներով 4:3 հաշվով հաղթել է ռումինական «Կլուժին»: Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2:

Քաղաքականություն

Պատահարներ