
Պուտինը կմասնակցի՞ հաջորդ ընտրություններին. Պեսկովը պատասխանում է

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պատասխանել 2024 թվականի ընտրություններին Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցության մասին հարցին։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ Պեկսովն առաջարկել է այդ հարցն ուղղել անձամբ պետության ղեկավարին։
«Ինքներդ հարցրեք նրան», - ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Պուտինը որոշել է նոր ժամկետով առաջադրվել։
Նշենք, որ 2024 թվականի մարտին Ռուսաստանում տեղի կունենան նախագահական ընտրությունները։ Պուտինն իրավունք ունի առաջադրվելու ևս մեկ ժամկետով։