ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում անտառային խոշոր հրդեհներ են․ կան տուժածներ

Նախօրեին անտառային հրդեհ է բռնկվել Թուրքիայի Մուղլա նահանգի Դատչա ծովափնյա հանգստավայրային քաղաքում: Քամու հետևանքով հրդեհը արագորեն տարածվել է թերակղզու վրա տեղակայված քաղաքի շրջակա անտառում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

 

Գրեթե 1 օր շարունակվող հրդեհը, որը դեռևս չի մեկուսացվել, ընդհուպ մոտեցել է քաղաքաի ամառանոցային հատվածին: Քաղաքի Մեսուդիյե թաղամասի 450 տներից ընդհանուր առմամբ շուրջ 2500 բնակիչ տարհանվել է: Որոշ տներ վնասներ են կրել տարածվող հրդեհից:

 

Նախօրեին անտառային հրդեհ է բռնկվել Թուրքիայի Մուղլա նահանգի Դատչա ծովափնյա հանգստավայրային քաղաքում: Քամու հետևանքով հրդեհը արագորեն տարածվել է թերակղզու վրա տեղակայված քաղաքի շրջակա անտառում:

 

Գրեթե 1 օր շարունակվող հրդեհը, որը դեռևս չի մեկուսացվել, ընդհուպ մոտեցել է քաղաքաի ամառանոցային հատվածին: Քաղաքի Մեսուդիյե թաղամասի 450 տներից ընդհանուր առմամբ շուրջ 2500 բնակիչ տարհանվել է: Որոշ տներ վնասներ են կրել տարածվող հրդեհից:

 

Թուրքիայի գյուղատնտեսության ու անտառային տնտեսության նախարար Վահիթ Քիրիշջին էլ հայտնել է, որ նախնական վարկածով հրդեհը բռնկվել է էլեկտաէներգիայի ենթակայանից:

 

Թուրքական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ հրդեհի հետևանով տուժածների թիվը տասնինն է։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ