ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խախտման դեպքում կտուգանվի 200.000 դրամով. մանրամասներ` գազաբալոնի վկայագրի վերաբերյալ

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ ՏԿԵՆ Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը հայտնեց, որ ՀՀ–ում գազով շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցների գազաբալոնների վկայագրման վերաբերյալ տվյալները մոտ ապագայում կմուտքագրվեն էլեկտրոնային շտեմարանում։

 

«Իրականում գազաբալոնների վկայագրման կարգավորումն ուժի մեջ է մտել 2022 թվականի փետրվարի 16-ից, և գազալցակայանները վկայականներ պետք է պահանջեին հենց այդ ժամանակվանից, սակայն պատասխանատվություն չէր նախատեսվում, եթե տրանսպորտային միջոցը վկայագիր չունենար։ Օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտնում գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը, համաձայն որի` տրանսպորտային միջոցի վկայագրված չլինելու դեպքում այն չի կարող լիցքավորվել»,– ասաց Սողոմոնյանը։

 

Առանց վկայագրի գազաբալոն ունեցող լցակայանն այդ մեքենան լիցքավորելու համար կտուգանվի, իսկ տրանսպորտային միջոցի սեփականատերը` ոչ։ Մեկ անգամ խախտում անելու դեպքում ընկերությունը կտուգանվի 200 հազար դրամով, իսկ կրկնվելու դեպքում գումարը կավելանա։

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ