ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարիզում ավտոբուսը մխրճվել է խանութի մեջ. կան մեծ թվով վիրավորներ

Փարիզում միկրոավտոբուսը մխրճվել է խանութի մեջ: Այս մասին հայտնում են միջազգային լրատվականները: Սոցցանցերում նաև տեսակադրեր են տարածվել` դեպքի վայրից:

 

Նշվում է, որ առնվազն յոթ մարդ վիրավորվել է, նրանցից երկուսը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

 

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ միկրոավտոբուսի վարորդը, նախնական տեղեկություններով, կորցրել է կառավարումը։ Միջադեպից հետո իշխանությունները դեպքի վայրին փակել են մետրոյի մոտակա կայարանը։

Քաղաքականություն

Պատահարներ