ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են կադրեր՝ Մոսկվայի վարկային կազմակերպության աշխատակցի սպանությունից

Մոսկվայում սպանվել է միկրովարկավորման կազմակերպության աշխատակիցը։

 

Viva Dengi-ի աշխատասենյակում հայտնաբերվել է 51-ամյա Իրինա Գլուշաչենկովայի դին։ Երեկ գիշեր մարդասպանը մտել է Կոժևնիչեսկայա փողոցի Viva Dengi-ի գրասենյակի տարածք և կրակել կնոջ ուղղությամբ։ Միջոդեպից հրապարակվել են կադրեր։ 

 

Հաղորդվում է, որ տուժողի որդին ոստիկանություն է դիմել, երբ մայրը տուն չի վերադարձել։ Իսկ այսօր առավոտյան հայտնաբերվել է Իրինա Գլուշաչենկովայի դին։ Հանցագործի ինքնությունը դեռ բացահայտված չէ։ 112-ի տեղեկություններով՝ կրակողը եղել է գլխարկով, բժշկական դիմակով և ուսապարկով։ Սպանությունից անմիջապես հետո նա խուզարկել է կաբինետները։

Նախկինում տղամարդը խլացուցիչով ատրճանակ է օգտագործել։ Քննիչները քրեական գործ են հարուցել երկու հոդվածով՝ սպանություն և ապօրինի զենքի շրջանառություն։

Քաղաքականություն

Պատահարներ