«Գազ կստանանք Ադրբեջանից, դա վերջ կդնի ռուսական մենաշնորհին». Բուլղարիայի վարչապետ
Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է, որ Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման բացումը և դրա միջոցով ադրբեջանական գազի մատակարարումը «վերջ կդնեն ռուսական մենաշնորհին»։ Տեղեկատվությունը փոխանցում է РИА Новости-ն։
«Սա էներգետիկ անկախության հասնելու խորհրդանիշ է։ Փոխկապակցիչը սկսում է աշխատել: Ես հպարտ եմ, որ ղեկավարել եմ կառավարությունը, որի օրոք ընդամենը վեց ամսում ավարտվեց այդ աշխատանքը»,- ասել է երկրի վարչապետը:
Նրա խոսքով` ԵՄ-ի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աջակցությունն սկսում է նոր աշխարհաքաղաքական համագործակցություն, որն ունի գործնական հետևանքներ և փոխում է տարածաշրջանի քարտեզը: Շնորհիվ նրա, որ Բուլղարիան առաջիկա շաբաթներին կսկսի գազ ստանալ Ադրբեջանից, դա վերջ կդնի ռուսական մենաշնորհին։
Նմանատիպ հոդվածներ
«Ոչ ոք չլսեց, նրանք արհամարհեցին մեր նախազգուշացումները». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եվրոպական երկրները փորձում են փոխար...
Կրեմլից մեկնաբանել են Պուտինի խոսքերը, թե մեծ հաշվով, ՌԴ-ն դեռ լրջորեն ոչինչ չի սկսել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «մեծ հաշվով...
«Մեզ պատմել են, թե ինչպես եք անձամբ խնդրում բոլորին մեկուսացնել Ռուսաստանին». Զախարովան՝ Բլինկենին
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարո...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը պատասխանել է Թագուհի Թովմասյանի հրատապ գրությանը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջու...