ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նովոսիբիրսկը համեմատում են քաղաքի հետ, որտեղ ուրվականներ կան
Այսօր Նովոսիբիրսկը համեմատում են քաղաքի հետ, որտեղ ուրվականներ կան։ Քաղաքը պատած խիտ մառախուղը կաթվածահար է արել օդային տրանսպորտի աշխատանքը: Ջերմաստիճանի տատանումների պատճառով Նովոսիբիրսկը պատվել է խիտ մառախուղով։ Այդ պատճառով Տոլմաչևո օդանավակայանում յոթ չվերթ է հետաձգվել, ևս չորս ինքնաթիռ, որոնք մեկնում էին Նովոսիբիրսկ, ստիպված էին ընտրել այլ օդանավակայաններ՝ Բառնաուլ և Կրասնոյարսկ:
Բացի օդային տրանսպորտից, խնդիրներ են առաջացել նաև ավտոճանապարհներին, վթարներեն եղել տեսանելիության բացակայության պատճառով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում կիսվում են լուսանկարներով և տեսանյութերով։