ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը ահռելի ծավալների է հասել. Ֆիդանյան
Խորհրդարանում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը հատկապես վերջին 2 ամսում ահռելի ծավալների է հասել, էապես ավելացել են նաև նույնականացման քարտ ստանալու համար դիմողները:
«Նախագծի նպատակն է տնտեսության, գիտության, մշակույթի, առողջապահության, սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով ընդլայնել պարզեցված կարգով քաղաքացիություն ստացող այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք ոլորտներում»,- նշեց Ֆիդանյանը:
ԱԺ նիստում նախագիծն ընդունվեց՝ ստանալով 58 կողմ ձայն:
Նմանատիպ հոդվածներ
ԿԱՐևՈՐ. Ադրբեջանը խախտել է հրադադարը. կիրառել են խոշոր տրամաչափի զինատեսակներ
Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային...
Ողբերգական դեպք` Երևանում. 25-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է. բարեկամները մեղադրում են բժշկական կենտրոնին
Այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 07։00-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ...
Թշնամու երեկվա կրակոցներից հետո ինչ վիճակ է այսօր Ելփին գյուղում. «Փաստինֆո»
Թշնամին երեկ հենց Ելփին գյուղի ուղղությամբ է կրակել։ «Փաստինֆո»-ին այս մասին հայտնել է Ելփինի գյուղապետ Անդրանիկ Աղախանյ...
«Նկատել եմ` տաքսի քշողները ոնց են ջարդում սամակատները, որովհետև իրանց 1500 դրամին խփում են». Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սամակատները հազար անգամ ավելի անվտանգ են,...