Ողբերգական դեպք` Երևանում. 25-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է. բարեկամները մեղադրում են բժշկական կենտրոնին
Այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 07։00-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Թբիլիսյան խճուղու բնակարաններից մեկից ագոնալ վիճակում թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել երիտասարդ աղջկա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 25-ամյա Թամարա Ա-ն էր, ում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախորդ օրը որովայնի հատվածում ցավեր ունենալու պատճառով Թամարա Ա-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ հետազոտվել է և հայտնել են, որ պաթոլոգիա չի հայտնաբերվել և դուրս են գրել։
Արդեն տանը ցավերը սաստկացել են, ինչի համար 2 անգամ շտապօգնություն է ժամանել, և այսօր հերթական ցավերի պատճառով նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից արդեն ահազանգել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից էլ տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացածի բարեկամները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Ոչ շտապօգնությունն ա մեղավոր, ոչ էլ թիվ 1 համալսարանական հիվանդանոցը։ Էդ ջահել աղջկան, եթե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ստացավ վերաբերվեին ու 2 օր պահեին հիվանդանոցում, չասեին, թե ոչ մի բան չկա, կարող ես գնալ տուն, հիմա էդ ջահել աղջիկը մեզ հետ կլիներ»։
Նմանատիպ հոդվածներ
ԿԱՐևՈՐ. Ադրբեջանը խախտել է հրադադարը. կիրառել են խոշոր տրամաչափի զինատեսակներ
Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային...
Թշնամու երեկվա կրակոցներից հետո ինչ վիճակ է այսօր Ելփին գյուղում. «Փաստինֆո»
Թշնամին երեկ հենց Ելփին գյուղի ուղղությամբ է կրակել։ «Փաստինֆո»-ին այս մասին հայտնել է Ելփինի գյուղապետ Անդրանիկ Աղախանյ...
Ինչ վիճակում են պայթյունից տուժած քաղաքացիները. ԱՆ-ը մանրամասներ է ներկայացնում
Աշտարակ քաղաքի բանկերից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը հոս...
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը ահռելի ծավալների է հասել. Ֆիդանյան
Խորհրդարանում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ՀՀ քաղաքացիության մասին օրենք...