ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեմպիոն․ Հայաստանի բասկետբոլի հավաքականն ինչպես է նշում հաղթանակը

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ինչպես է տոնում Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոնությունը։ 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն։

 

Մեր երկիրը ներկայացնող հավաքականը եզրափակչում 84:68 հաշվով առավելության հասավ Մալթայի նկատմամբ և դարձավ առաջնության չեմպիոն:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Քրիս Ջոնսը: Նա վաստակել է 41 միավոր, 10 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:

Մալթայում ացկացվող փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը մոտեցավ ավարտին:

Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը մասնակցում էին Հայաստանը, Անդորրան, Ադրբեջանը, Մալթան, Ջիբրալթարը, Սան Մարինոն։

Քաղաքականություն