ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնաբերվել է Robinson R-44 ինքնաթիռը

Խակասիայում մասնավոր ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել:  Robinson R-44-ը  վթարից հետո մասամբ հայտմնվել է Մեծ Աբական գետում։ 

Robinson R-44 ինքնաթիռում եղել է միայն օդաչուն։

Փրկարարները տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ստանում է բուժօգնություն։ Առավոտյան օդաչուն օդ է բարձրացել Տելեցկոե լճի տարածքում գտնվող լեռնադահուկային բազայի տարածքից։ Նա չկարողանալով թռչել իր նպատակակետին  կոշտ վայրէջք է կատարել Խակասիայի Հանրապետության Մեծ Աբական գետի մոտ:

Փրկարարներին հաջողվել է հայտնաբերել ուղղաթիռը։ Քննիչները քրեական գործ են հարուցել «Օդանավի անվտանգության և շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։

Քաղաքականություն