ԱՄՆ-ում քննադատել են Թրամփի մաքատուրքերը
Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ իր կուսակցությունը կփորձի կանգնեցնել եվրոպական երկրների դեմ մաքսատուրքերի ներդրումը, որոնք ԱՄՆ նախագահը կապում է Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Ըստ Շումերի՝ վարչակազմի սակագնային քաղաքականությունն արդեն իսկ հանգեցրել է գների աճի և վնաս հասցրել ամերիկյան տնտեսությանը։ Նա ընդգծել է, որ այս ուղղությամբ հետագա քայլերը միայն կվատթարացնեն վիճակը։
«Դոնալդ Թրամփի անխոհեմ մաքսատուրքերն արդեն հարվածել են ԱՄՆ տնտեսությանը։ Հիմա նա փորձում է խորացնել այդ վնասը՝ մաքսատուրքեր սահմանելով մեր մերձավոր դաշնակիցների դեմ՝ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր փորձի համար»,- հայտարարել է սենատորը։
Շումերը տեղեկացրել է, որ Սենատի դեմոկրատները կներկայացնեն օրինագիծ, որն ուղղված է սակագների արգելափակմանը՝ նախքան դրանք լրացուցիչ վնաս կհասցնեն ԱՄՆ տնտեսությանը և եվրոպական գործընկերների հետ հարաբերություններին։
Ներկայումս Հանրապետական կուսակցությունը վերահսկում է Կոնգրեսի երկու պալատները. հանրապետականներն ունեն 53 տեղ Սենատի 100-ից և 218 տեղ Ներկայացուցիչների պալատի 435-ից։
Այդուհանդերձ, Թրամփի սակագնային ծրագրերից դժգոհություն են հայտնում նաև առանձին հանրապետականներ։ Ալյասկայի սենատոր Լիզա Մերկաուսկին առաջարկվող մաքսատուրքերն անվանել է անպետք և սխալ։
«Այս միջոցները կվանեն եվրոպական առանցքային դաշնակիցներին և չեն ամրապնդի ԱՄՆ ազգային անվտանգությունը»,- նշել է նա։
Հյուսիսային Կարոլինայի սենատոր Թոմ Թիլիսը հայտարարել է, որ նման քաղաքականությունը խարխլում է ՆԱՏՕ-ի միասնությունը և ձեռնտու է ԱՄՆ աշխարհաքաղաքական մրցակիցներին։
Ըստ նրա՝ մաքսատուրքերի սահմանումն այն դաշնակիցների դեմ, որոնք սահմանափակ թվով զինվորականներ են ուղարկել Գրենլանդիա՝ զորավարժությունների մասնակցելու համար, վնաս է հասցնում ԱՄՆ շահերին, ամերիկյան բիզնեսին և տրանսատլանտյան հարաբերություններին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. Ռուբեն Ռուբինյան
Մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան...
Ալեքսանայնը` «Ախուրիկ» սահմանային անցակետից ռուս սահմանապահների հնարավոր հեռացման մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցում անդրադարձել է «Ախուրիկ» սահմանային ան...
Փաշինյանն արժանացլ է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակին
Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակն այսօր հայտարարեց 2026 թվականի մրցանակակիրներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավար...
Ձերբակալվել են ՊԵԿ-ի 2 գլխավոր օպերլիազորներ
Կաշառք ստանալու համար ձերբակալվել են ՊԵԿ-ի 2 գլխավոր օպերլիազորներ: Այս մասին Auroranews-ին հայտնել են Հակակոռուպցիոն կո...