ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են կադրեր՝ Իրանում երկրաշարժի հետևանքներից

Ինչպես արդեն հայտնել էինք հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 01:32-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 1-ին, ժամը 21:32-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 26․87⁰ և արևելյան երկայնության 55․23⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Հորմոզգան նահանգի Բանդար Լենգեհ քաղաքից 61 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ:  

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Կադրերում երևում են երկրաշարժի հետևանքները, ավերված տները։ Տեղացիները փլատակներն են մաքրում։

Ըստ նախնական տվյալների՝ կա 39 զոհ։ 

Քաղաքականություն