Շվեդիայից պատասխանել են Էրդողանի հայտարարությունններին
Շվեդիայի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե Անկարան, Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի միանալու գործարքի շրջանակներում, կսպասի 73 «ահաբեկիչների» արտահանձնմանը թուրքական կողմին:
«Մարդկանց այլ երկրներ հանձնելու վերաբերյալ որոշումները կայացնում է «անկախ դատարանը»։ Այս մասին Sky News Arabia լրատվական պորտալի փոխանցմամբ, հայտարարել է Շվեդիայի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը։
Շվեդ նախարարը մասնավորապես նշել է, որ Շվեդիայի քաղաքացի չհանդիսացող անձանց արտահանձնումը հնարավոր է այլ երկրի խնդրանքով միայն այն դեպքում, եթե դա համապատասխանի շվեդական օրենսդրությանը և հանձնման մասին եվրոպական կոնվենցիային։ Միաժամանակ Յոհանսոնը նշել է, որ Շվեդիայի ոչ մի քաղաքացի չի կարող արտահանձնվել։
Նմանատիպ հոդվածներ
«Գերմանիան թոշակի անցած իր մասնագետներին կգործուղի Հայաստան». Վահան Քերոբյան
Այսօր Երևանում Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Սվենյա Շուլցեի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոն...
«Ահա թե ինչու ես կոչ արեցի վերջ դնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությանը». ԱՄՆ-ից խոսել են 44-օրյա պատերազմի մասին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն հայտարաությամբ է հանդես եկել, որում մասնավորապես նշված է. «Ադրբեջանի...
«Լիսիչանսկը մերն է». Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի ալիքում գրել է. «Լիսիչանսկը մերն է»: Ավելի վաղ վերջինս հայտնել էր,...
Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...