Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել Վիեննայում։
«Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ ԱԳՆ-ի` պայմանավորվել են նաև, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում կմեկնարկի Հայաստան-Թուրքիա օդային ուղիղ բեռնափոխադրումների իրականացումը, և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։
«Ի վերջո, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների»,- նշում է ԱԳՆ-ն։
Հիշեցնենք` այսօր Ավստրիայի մայրաքաղաքում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների չորրորդ հանդիպումը։
Նմանատիպ հոդվածներ
«Գերմանիան թոշակի անցած իր մասնագետներին կգործուղի Հայաստան». Վահան Քերոբյան
Այսօր Երևանում Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Սվենյա Շուլցեի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոն...
«Ահա թե ինչու ես կոչ արեցի վերջ դնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությանը». ԱՄՆ-ից խոսել են 44-օրյա պատերազմի մասին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն հայտարաությամբ է հանդես եկել, որում մասնավորապես նշված է. «Ադրբեջանի...
«Լիսիչանսկը մերն է». Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի ալիքում գրել է. «Լիսիչանսկը մերն է»: Ավելի վաղ վերջինս հայտնել էր,...
Շվեդիայից պատասխանել են Էրդողանի հայտարարությունններին
Շվեդիայի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության...