Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Եվրոպայի խորհրդի մի շարք համաձայնագրերին
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է Եվրոպայի խորհրդի մասնակի համաձայնագրերին Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու մասին որոշում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով խորհրդի իրավական տեղեկատվական պորտալին: Նշենք, որ մասնակի համաձայնագիրն անմիջականորեն չի հիշատակվում Եվրոպայի խորհրդի կանոնադրության մեջ, սակայն գոյություն ունեն այդ տեսակի համաձայնագրերը կարգավորող մի շարք բանաձևեր:
Այդ կերպ հավանություն է տրվել ՌԴ ԱԳՆ-ի առաջարկությանը, որը համաձայնեցվել է մի շարք գերատեսչությունների հետ:
Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Թմրամիջոցների և կախվածությունների դեմ միջազգային համագործակցության խմբում, 1990թ.-ի մասնակի համաձայնագրում, որը հիմնում է «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը, Բնական աղետների և տեխնոլոգիական աղետների դեպքում կանխատեսման, կանխարգելման և աջակցության մասին Եվրոպայի խորհրդի մասնակի բաց համաձայնագրում։
Ցանկում ներառված է նաև Կինեմատոգրաֆիական և տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության և տարածման եվրոպական հիմնադրամի, Եվրոպական աուդիովիզուալ դիտարանի աշխատանքները կարգավորող համաձայնագրերը, սպորտի վերաբերյալ ընդլայնված մասնակի համաձայնագիրը, Եվրոպայի խորհրդի մշակութային երթուղիների վերաբերյալ ընդլայնված մասնակի համաձայնագիրը:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային
Իսրայելը շաբաթ առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել սիրիական Տարտուս նահանգին, ինչի հետևանքով երկու խաղաղ բնակիչ է վի...
ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրել
«ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 7-ին հրավիրել է արտահերթ նստաշրջան, որը թերևս վերջինն է լինելու։ Օրակարգում ընդգրկված է 22 հա...
«Դիմադրություն» շարժման ծրագիրը. Սահմանադրության օրը երթ է լինելու
Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը երթ ենք նախատեսում ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների։...
2025-ին ընդառաջ պետք է հնարավորինս լավ պատրաստվել․ Նաիրի Հոխիկյան
Ռուս-ուկրաինական հակամարտության լարվածության ֆոնին Թուրքիան և Մեծ Բրիտանիան ձգտում են բացել երկրորդ ճակատ, որի լավագույն...