Բորիս Ջոնսոնը դարձել է Օդեսայի պատվավոր քաղաքացի

Մեծ Բրիտանիայի վարչապետը ստացել է Օդեսայի պատվավոր քաղաքացու կոչում և արժանացել Օդեսայի քաղաքապետի երեք պատվավոր պարգևների՝ Գրիգորի Մարազլիի անունով։ Այս մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Գենադի Տրուխանովը։

«Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին Գրիգորի Մարազլիի անվան պատվավոր կրծքանշաններով պարգևատրելու մասին հրամանագիր եմ ստորագրել։ Այսպիսով, նա դառնում է Օդեսայի պատվավոր քաղաքացի»,- ասել է Օդեսայի քաղաքապետը (մեջբերումը՝ Segodnya պորտալից):

 

Տրուխանովը նշել է, որ Ջոնսոնը դարձել է առաջին բրիտանացին, ով ստացել է Օդեսայի պատվավոր քաղաքացու կոչում 1862 թվականից ի վեր իր գոյության ողջ պատմության ընթացքում։ Քաղաքի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետին ֆինանսական և սպառազինության աջակցության համար։

 

Քաղաքականություն