ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները հերթով ներողություն են խնդրում ռուսներից, ի՞նչ են արել

 Ադրբեջանցիները` հերթական սկանդալի կենտրոնում: Ռուսաստանի Սուրգութ քաղաքում հարևանների միջև կոնֆլիկտ է ծագել այն բանից հետո, երբ հարևաններից մեկը` Դմիտրի անունով, տեսանյութ է նկարահանել, թե ինչպես են երեխաները փակվում վերելակում և փորձում են վնասել այն: Գրում է 86.ru-ն: 

 

Տղամարդը տեսանյութը  հրապարակում է բնակիչների համար նախատեսված հատուկ չաթում և խնդրում  ծնողներին դաստիարակչական զրույցներ ունենալ իրենց երեխաների հետ: Երեխաներից մեկի մայրը՝ ծնունդով ադրբեջանցի, Ռայա Մամեդովան, սկսում է հայհոյանքներ տեղալ, վիրավորել տղամարդուն, մինչև անգամ բանը հասել է ազգային պատկանելիությանը՝ վիրավորնքներն ուղղվել են ռուսներին, ռուս ազգին: Այս միջադեպը տարածվել է համացանցում, ինչին սկսել են արձագանքնել ռուսները՝ կոչ անելով ադրբեջանական ծագումով Մամեդովայի եւ նրա ընտանիքի դեմ կոլեկտիվ բողոք ներկայացնել ոստիկանություն:

 

 Սուրգութում ադրբեջանական համայնքը, կնոջ ամուսինը, ինչպես նաեւ այդ կինը արդեն ներողություններով տեսանյութեր են հրապարակել: Ինչպես հայտնի է , կնոջը տարել են բաժին՝ բացատրություններ տալու, որից հետո նրան ազատ են արձակել: Ոստիկանությունը քրեական գործ կհարուցի, թե ոչ՝ պարզ կդառնա համացանցում տարածվող տեսանյութի լեզվաբանական փորձաքննությունից հետո։

Քաղաքականություն