
ԱՄՆ-ի հերթական ռազմական օգնության փաթեթը՝ Ուկրաինային

Պենտագոնը Ուկրաինային հերթական ռազմական օգնության փաթեթն է տրամադրել: Պենտագոնի մամուլի քարտուղար Թոդ Բրեսիլին հայտնել է, որ խոսքը 820 մլն դոլարի լրացուցիչ օգնության մասին է:
«Այսօր ԱՄՆ - ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է անվտանգության ոլորտում Ուկրաինային 820 մլն դոլարի լրացուցիչ օգնության մասին», - նշել է Պենտագոնի մամուլի քարտուղար Թոդ Բրեսիլի:
Այսպիսով, Ջո Բայդենի նախագահության սկզբից Վաշինգտոնը Կիևին 7,6 մլրդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել, հավելել է Բրեսիլը: