«Թալանն էլ ո՞նց է լինում». դոլարի առքի ու վաճառքի տարբերության մասին` ՀՀ-ում և Վրաստանում

 «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանի գրառումը.

 

 «Վրաստանում դոլարի առքի ու վաճառքի տարբերությունը հարյուր դոլարի մեջ մեկ լարի է, որը դրամի վերածելու դեպքում կազմում է մոտավորապես 150 դրամ։ Այսինքն՝ փոխանակման կետը ամեն հարյուր դոլարից ունենում է 150 դրամ օգուտ։ 
Հայաստանում հարյուր դոլարի առք ու վաճառքի տարբերությունը փոխանակման կետերում էս պահին 800 դրամ է, բանկերում 1000 դրամ։ Ամեն հարյուր դոլարից (41 000 դրամից) 800-1000 դրամ նվիրում ենք ոչ մի բանի համար։ 
Թալանն էլ ո՞նց է լինում»,- գրել է Միսկարյանը:

 

Հավելենք, որ վերջին շրջանում տարատեսակ դժգոհություններ են ստացվում բանկերից: Մարդիկ ահազանգում ետոկոսադրույքների ավելացման և այլ անօրինությունների մասին:

Քաղաքականություն