Կիևը մտադիր է տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնել

Ուկրաինան մտադիր է տարածքների նկատմամբ վերահսկողությունը վերականգնել բացառապես ռազմական ճանապարհով, հայտարարել է հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Ըստ նրա՝ զիջումների ու փոխզիջումների հարց չի դրվում, գրում է Kp. ru-ն:
 

«Ուկրաինան ռազմական ճանապարհով կվերադարձնի ժամանակավոր օկուպացված տարածքները. Սա «հանգստացնող մանտրա» չէ և քաղաքական կարգախոս չէ. սա մաքուր մաթեմատիկա և ռազմական հաշվարկ է։ Դրա համար ընդամենը անհրաժեշտ է կոնկրետ ծանր տեխնիկայի որոշակի քանակություն՝ սպառազինությունների հավասարության ձևավորման համար»,- գրել է նա թելեգրամյան իր ալիքում։
 

Նրա խոսքով, մարտ ամսից ի վեր Արևմուտքը հակամարտությունը վերաիմաստավորելու երկար ճանապարհ է անցել։ Պոդոլյակն ասել է, որ արևմտյան երկրների ներկայացուցիչների հետ շփումից պարզ է դառնում Ռուսաստանի «ամոթալի պարտությունը» մոտեցնելու «քաղաքակիրթ աշխարհի առաջնորդների» ցանկությունը։ Սա է Արևմուտքի անվերապահ նպատակը, հակառակ դեպքում կվերադառնան «խորհրդային ճամբարներն ու սառը պատերազմները», գրել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը։

Քաղաքականություն