Հասարակություն

«Բախտավոր է, որ իրեն լսել են». մոտ 10 օր անհետ կորած երեխային գտել են կոյուղում

«Բախտավոր է, որ իրեն լսել են». մոտ 10 օր անհետ կորած երեխային գտել են կոյուղում

 Գերմանիայում անհետ կորած 8-ամյա երեխային անհետանալուց մեկ շաբաթ անց ողջ են գտել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Ջո անունով տղան անհետացել է 2022 թվականի հունիսի 17-ին Օլդենբուրգում։ Մեկ շաբաթվա ընթացքում ծնողներն ու փրկարարները լայնածավալ որոնումներ են սկսել, սակայն չեն կարողացել գտել երեխային:

 

2022 թվականի հունիսի 25-ի առավոտյան տեղի բնակիչներից մեկը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ հեղեղատար կոյուղուց թույլ նվնվոցի ձայն է գալիս։ Դեպքի վայր ժամանած փրկարարները այնտեղ հայտնաբերել են կորած տղային։

 

«Ես չգիտեի, որ դա Ջոն է: Նա ողջ ու անվնաս տեսք ուներ։ Չեմ կարող հավատալ, որ նա այնտեղ էր և ողջ: Շատ բախտավոր է, որ իրեն լսեցին. այստեղ շատ մեքենաներ են անցնում, և աղմուկի մակարդակն ավելի բարձր է»,- պատմում է իրադարձությունների ականատեսը։

Երեխային կոյուղուց հանելուց հետո նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Ի զարմանս բժիշկների՝ տղայի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել, կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում։

 

Այս պահին իրավապահները հետաքննում են, թե ինչպես է երեխան մտել կոյուղի ու կարողացել ողջ մնալ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250