Տեխասում 46 ներգաղթյալի դի է հայտնաբերվել

Տեխասի Սան Անտոնիո քաղաքի արվարձաններում ոստիկանությունը ավելի քան 46 անօրինական միգրանտի դի է հայտնաբերել, հայտնում է ABC-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։
 

Հայտնի է, որ 16 տուժած՝ 12 մեծահասակ և չորս երեխա, տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։ Նրանց մոտ գերտաքացման ախտանիշներ են եղել։ Սան Անտոնիոյի հրշեջ ծառայության տվյալներով՝ բեռնատարը, որտեղ հայտնաբերվել են միգրանտները, ջուր և օդորակիչ չի ունեցել։

 

Իշխանությունները միջադեպի հետաքննություն են սկսել։ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթն արդեն մեղադրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և նրա վարչակազմի ներգաղթային քաղաքականությանը տասնյակ միգրանտների մահվան մեջ։
 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր նախընտրական ելույթներում անընդհատ խոստանում էր, որ նոր վարչակազմը առաջին իսկ օրվանից կսկսի վերացնել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երկրի հարավային սահմանին միգրանտների նկատմամբ սահմանված սահմանափակումները։

 

Քաղաքականություն