ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհի փլուզված հատվածի վերակառուցումը մտել է վերջնական փուլ

Lենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհի փլուզված հատվածի վերակառուցումը մտել է վերջնական փուլ:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Պատասխանատուներն ու շինարարներն ամփոփում են կատարված աշխատանքը և նկատում. որակապես անվտանգ ճանապարհ ունենալու համար առաջին իսկ օրից կազմվել է հստակ ժամանակացույց, նախագծողների հաշվարկներով ու հիմնավորմամբ էլ ընտրվել ճանապարհահատվածի վերականգնման տեխնոլոգիան:

Հիշեցնենք, որ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում փլուզում էր եղել. ճանապարհը փակ է:

Քաղաքականություն