
Ուկրաինան ցանկանում է գնել Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգերը. The Jerusalem Post

Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկը հայտարարել է, որ երկիրը ցանկանում է Իսրայելից ձեռք բերել «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
«Մենք Իսրայելի օգնության կարիքն ունենք։ Նկատի ունեմ ռազմատեխնիկական աջակցության մեր կարիքը։ Մեզ անհրաժեշտ է «Երկաթե գմբեթը», որը կփրկի մեր կանանց և երեխաներին ռուսական հրթիռային հարձակումներից», - մեջբերում է իսրայելական հրատարակությունը Կորնիյչուկին։
Դիվանագետը պարզաբանել է, որ Ուկրաինան մտադիր է հակահրթիռային պաշտպանություն գնել։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Կոնգրեսում ելույթի ժամանակ մեկնաբանել էր Ուկրաինայում «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հայտնվելու հավանականությունը՝ ասելով, որ չի կարելի պարզապես մատներդ սեղմել, որ համակարգը հայտնվի։