ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ Բեռլինում հայազգի վարորդի մասնակցությամբ խոշոր վթարից
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում հայազգի տղամարդը վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց։ Ոստիկանության տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, իսկ ութը՝ վիրավորվել։
Հաղորդվում է, որ զոհը 51-ամյա ուսուցչուհի է, ով Բեռլինում էր դպրոցական էքսկուրսիայի նպատակով։ Վիրավորների թվում կան աշակերտուհիներ և նույն դասարանի հետ երկրորդ ուսուցիչը:
Նրան բերման են ենթարկել անցորդները և հանձնել ոստիկանություն: