Սունդուկյանի անվան թատրոնը՝ սկանդալային պաստառների մասին
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը հայտարարություն է տարածել «ТНТ»-ի աստղերի մասնակցությամբ Երևանում նախատեսված «Залечь на дно в Ереване» ներկայացման պաստառների վերաբերյալ: Հիշեցնենք, որ պաստառի լուսանկարում շոուի դերասանները մերկ մարմինները ծածկել են հայկական լավաշով։ Սա զայրույթ է առաջացրել հայկական տիրույթում, կազմակերպիչներին մեղադրել են սրբապղծության, հայկական արժեքների և մասնավորապես լավաշի հանդեպ հարգանքի բացակայության համար։ Հիշեցրել են, որ հայկական լավաշը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում։ «Սիրելի հանդիսատես,
|






























