Հացահատիկով առաջին գնացքները Մելիտոպոլից տեղափոխվում են Ղրիմ

Զապորոժիեի շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին հայտնել է, որ գնացքները Մելիտոպոլից սկսել են շարժվել դեպի Ղրիմ, իսկ առաջին 11 վագոնները դուրս են եկել Մելիտոպոլի էլևատորից (Խմբ.՝ հացահատիկի շտեմարան) հունիսի 7-ին, փոխանցում է ТАСС-ը։
 

«Այսօր սկսում են աշխատել արդյունաբերական ձեռնարկությունները։ Իսկ մի շարք ձեռնարկություններ արդեն գործարկվել են։ Դժվարություններ, բնականաբար, կան, ինչքան կարող ենք, լուծում ենք։ Այսօր ուրախ եմ տեղեկացնել, որ առաջին վագոնները մեկնել են Մելիտոպոլից դեպի Ղրիմ՝ 11 վագոն Մելիտոպոլի էլևատորից»,- ասել է նա։
 

Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները նախազգուշական հաղորդագրություն են ուղարկել 14 երկրներ՝ պնդելով, որ Ռուսաստանը փորձում է վաճառել Ուկրաինայում գողացված հացահատիկը:
 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է հացահատիկ մատակարարել կարիքավոր բոլոր երկրներին, սակայն արեւմտյան պատժամիջոցները դա թույլ չեն տալիս։

Քաղաքականություն