Ակնկալում եմ, որ մոտ օրերս առաջին «բերետը» կձերբակալվի. Մելիքյանը` քաղաքացու ձեռքը կոտրելու գործի մասին

Կա առաջընթաց կարմիր բերետավորի կողմից քաղաքացու ձեռքը կոտրելու գործով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

 

Նա նաեւ հավելել է. 

 

«Մայիսի 17-ի՝ Տերյան փողոցի միջադեպի քննությունը, ճիշտ է, դանդաղ, բայց լրջորեն առաջ է գնացել: Մայիսի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քրգործ է հարուցվել 309-ի 2-րդ մասով (2-6 տարի), իսկ քննիչը հայտնաբերել է տեսանյութեր, որոնցից մեկում ամեն ինչ հստակ երևում է։

Ակնկալում եմ, որ մոտ օրերս կլինի վայրագություն կատարած առաջին «բերետի» ձերբակալությունը»։

Քաղաքականություն