16-ամյա պատանին մեկ այլ երիտասարդի պարանոցից պոկել ու տարել է շղթայի մի մասը

 Հունիսի 3-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում տված 16-ամյա պատանին հայտնել է, որ անհայտ անձը Գետափնյա փողոցում քաշել-պոկելով հափշտակել է պարանոցի վզնոցի մի մասը և դիմել փախուստի:

 

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են՝ Դիլիջանի քրեական հետախույզները պարզել են, որ կողոպուտը կատարել է դիլիջանցի 16-ամյա մեկ այլ պատանի: Նա բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է բաժին և խոստովանել, որ հափշտակությունն արել է ինքը:

Գողոնն առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն:

Քաղաքականություն