Ո՞վ կպատկերացներ, որ կարտոֆիլի գինը կդառնա 800 դրամ, իսկ կաղամբինը՝ 450. Նորայր Նորիկյան
«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը գրում է. «Սպառողական ապրանքների խայտառակ թանկացումներ, որը մեկ անուն ունի` ԱՂԵՏ...
Մինչ հարգելի՛ իշխանությունն ու հարգելի՛ խորհրդարանական ընդդիմությունը գտնվում են իրար «Քոք» մաշեցնելու գործընթացի մեջ, իրականությունն ավելի մռայլ է, քան նրանց գոյությունը քաղաքական դաշտում։
Սպառողական ապրանքների խայտառակ թանկացումները դուրս են որևէ տրամաբանությունից ու վերահսկողությունից։
Որևէ մեկը հաշիվ չի տալիս, թե ի՞նչ է կատարվում շուկայում։
Ո՞վ կպատկերացներ, որ կարտոֆիլի գինը կդառնա 800 դրամ, իսկ կաղամբինը՝ 450։
Նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատ, այս տարի 8.4% գնաճ է արձանագրվել։
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ հացաբուլկեղենի և ձավարեղենի գնաճն ապրիլ ամսին կազմել է 15.7%, բրինձը թանկացել է 17.7%-ով, մակարոնեղենը՝ 26.5%-ով, տավարի և հորթի միսը՝ 10.6%-ով, խոզի թարմ և սառեցրած միսը 20.1%-ով, թարմ և պաղեցրած ձուկը՝ 24.7%-ով, կաթը՝ 12%-ով, պանիրն ու կաթնաշոռը՝ 20.8%, կարագը՝ 9.4%, ձիթապտղի յուղը՝ 3.3%։
Իսկ բանջարեղենի գները թանկացել են խայտառակ ձևով՝ 48.8%-ով։
Քաղաքական դաշտի բոլոր խաղացողները, իսկ իշխանությունը՝ հատկապես, պարտավոր են սթափվել և ցույց տալ, թե ինչպե՞ս ենք դուրս գալու այս իրավիճակից։
Երկիրը գտնվում է տնտեսական ծանր իրավիճակում, իսկ ապագան անորոշ է։ Մարդիկ շարունակում են հեռանալ հայրենիքից։ Այս տարի նույնպես գարնանային աշխատանքներին գյուղացին մնաց միայնակ իր հոգսերի հետ, իսկ դիզվառելիքի գինը դարձել է 1 լիտրը՝ 670 ՀՀ դրամ։
Գյուղատնտեսության ոլորտում ունենք նշանակալի անկում։ Այս տարի լուրջ ցրտահարություն է արձանագրվել։
Իշխանությունը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել, թե անցնող մեկ տարվա ընթացքում կոնկրետ ի՞նչ է արել մեր երկրում տնտեսության վիճակը բարելավելու ուղղությամբ և հստակ ընդգծի, թե իր նախընտրական ծրագրի կամ կառավարության ծրագրի կոնկրետ ո՞ր մասն է կյանքի կոչել։
Եթե ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով հազարավոր մարդիկ չգային Հայաստան՝ իրենց հետ բերելով ֆինանսական ռեսուրսներ՝ ի՞նչ արդյունքների մասին պետք է խոսեր այսօր կառավարությունը։
Իսկ ո՞վ ասեց, որ այդ մարդիկ մշտապես մնալու են Հայաստանում։
Այս ամենը խոսում է այն մասին, որ չկա արդյունավետ պետական կառավարում։
Տնտեսությունը զարգացնելու, կոնկրետ ոլորտային ռազմավարությունների վերաբերյալ որևէ հայեցակարգ գոյություն չունի։
Մինչև ե՞րբ պետք է մնանք այս ինքնախաբեության ընթացքի մեջ»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀԿ-ականները երեկվա երթին չեն մասնակցել. հարսանիք էին ամբողջ կազմով. «Հրապարակ»
«Դիմադրության շարժման» երեկվա հանրահավաքին ՀՀԿ-ականները չեն մասնակցել: Նրանք կուսակցական վերնախավով հարսանիքի էին: ...
Հունաստանն Ուկրաինային «անհավանական քանակությամբ» զենք է ուղարկել
Հունաստանի իշխանություններn «անհավանական քանակությամբ» զենք ու զինամթերք են փոխանցել և դեռ պատրաստվում են փոխանցել Ուկրա...
Ֆրանսիայի հրապարակից բերման են ենթարկել 17-ամյա տղայի. փաստաբանը մանրամասներ է հայտնել
Նախօրեին Ֆրանսիայի հրապարալից ծնողի ներկայությամբ բերման է ենթարկվել Մոնթե Մելքոնյանի սան, 17-ամյա Աղասի Խաչատրյան...
«Ձևավորվել է 104 քննիչից կազմված քննչական խումբ». իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ՖԲ իր էջում գրում է. «Հունիսի 3-ի ոստիկանական վայրագություններն արժանապատիվ քաղ...