Սերբիան զենք կուղարկի՞ Ուկրաինա․ երկրի նախագահը մեկնաբանել է

Սերբիան զենք չի ուղարկի Ուկրաինա, քանի որ չի ցանկանում լինել այս հակամարտության կողմ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ելույթ ունենալով Բրատիսլավայում եռօրյա Globsec ֆորումում։

 

«Վաղը ես կայցելեմ ուկրաինացի փախստականներին, և մենք զենք չենք ուղարկի, քանի որ չենք ցանկանում պատերազմի կողմ լինել»,- ասել է Վուչիչը։

 

«Մենք այս պատերազմում կողմեր ​​չենք ընտրի»,- հավելյալ ընդգծել է Սերբիայի ղեկավարը։

 

Ավելի վաղ Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սելակովիչը հայտարարել էր, որ Սերբիան պատրաստ է բոլոր տեսակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինայի քաղաքացիներին, ինչպես նաև մասնակցել ուկրաինական քաղաքների վերականգնմանը։

Քաղաքականություն