Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել կրիային

Հունիսի 2-ին, ժամը 09:42-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Փարպիի Ձոր» կոչվող տարածքում կրիան արգելափակվել է ոռոգման ջրագծի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել կրիային և տեղափոխել անվտանգ տարածք։ 

Քաղաքականություն