ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Արցախում տիրող իրավիճակի մասին
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
Ըստ հաղորդագրության՝ Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են տարածքի ականազերծումը։ Օրական մաքրվել է 0,5 հա տարածք։
«ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը. «ՀԺ»
ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոքր տղային՝ Հայկ Սարգսյանին: Այս մասին գրում...
Առաջիկա շաբաթներին կհայտարարվի թայմաութի մասին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի քան մեկ ամիս ձգվող դիմադրության շարժումը, ի հեճուկս իշխանությունների, չի «մաշվում», սակ...
Որ հասցեներում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա ջուր» ընկերությունը հայտնում է, որ վաղը վթարային ջրանջատում կլինի Երևանի Աջափնյակ վարչական շրջանում: ««Վեոլիա Ջո...
Ֆրանսիայում վերջին 20 տարում առաջին անգամ կթանկանա ամենաշատ վաճառվող ապրանքը
Ֆրանսիայի ամենաշատ վաճառվող ապրանքը՝ Cristaline խմելու ջուրը, 20 տարվա մեջ առաջին անգամ կթանկանա։ BFM հեռուստաալիքը երեք...