Սրանից հոտո ժողովրդին տեսնելու ես երկաթե վարագույրների հետևից. Սաղաթելյանը` վարչապետին

 «Կառավարության հետևի մուտիք պատուհաններից մի հատ էլ երկաթե ժալյուզ են իջացրել։ էդ ժալյուզներն ավելացրեք, բայց սրանից հոտո, դու ժողովրդին տեսնելու ես երկաթե վարագույրների հետևից»,- մատնացույց անելով Կառավարության շենքը, ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա նշեց, որ իրենց նպատակը շենք մտնելը չէ։

 

Հավելենք, որ ընդդիմադիրները հավաքվել են Հանրապետության հրապարակում` Կառավարության շենքի մոտ, որտեղ ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը։ 

Քաղաքականություն