ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչ Փաշինյանը ԱԺ-ում էր շենքը շրջափակված էր ոստիկանության ծառայողներով
ԱԺ-ում ընթանում էր քառօրյա նստաշրջանի շրջանակներում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանը։ Ընդդիմությունը բոյկոտել է, և հերթական անգամ չմասնակցեց Կառավարության հետ հարցուպատասխանին։
Այդ ընթացքում Tert.am–ի թղթակիցը ֆիքսել է, որ ԱԺ շենքը շրջափակված է, Բաղրամյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկը փակ է՝ հսկում են ոստիկանության մեծաթիվ ծառայողներ։