ՄԱԿ-ը հայտարարել է Ուկրաինայում միջուկային պատերազմի հնարավոր սպառնալիքի մասին
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) շտապ մարդասիրական օգնության համակարգման տնօրինության ղեկավար Ռամեշ Ռաջասինգհեմը հայտարարել է, որ Ուկրաինայում հնարավոր է դարձել միջուկային պատերազմի հեռանկարը, փոխանցում է РИА Новости-ն։
«Միջուկային հակամարտության հեռանկարը, որը ժամանակին անհնար էր պատկերացնել, այժմ կրկին հնարավոր է», - ասել է նա:
Ռաջասինգհեմը նաև նշել է, որ ուկրաինացի շատ խաղաղ բնակիչներ զրկված են սննդից, ջրից և էլեկտրականությունից:
Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության և Կիևին արևմտյան ռազմական տեխնիկա մատակարարելու ֆոնին քաղաքական գործիչները սկսել են ավելի ու ավելի շատ խոսել միջուկային պատերազմի սպառնալիքի մասին։
Այսպես, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցողի պատճառով չի կարելի ամբողջությամբ բացառել միջուկային պատերազմի վտանգը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ միջուկային պատերազմի սպառնալիքը «իրական է», իսկ դրա անթույլատրելիությունը Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն է։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված խաղաղության պայմանագրի վեց կետերը
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիազորված է և կհարապարա...
Փաշինյանը Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահին. Լարված մթնոլորտ է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Արցախի խորհրդարանի չորս խմբակցությունները հայտարարություն էին տարածել՝ իրենց անհ...
Ինչ է նկատի ունեցել Շառլ Միշելը՝ «Ղարաբաղի էթնիկ հայեր» արտահայտությամբ
Իրավունքներն ու անվտանգության հարցը եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնավորման հիմնական խնդիրներից մեկը և առա...