«Շատ վատ վիճակում է եղել». Մխիթար Գալեյանի հորը ոստիկանությունից տեղափոխել են հիվանդանոց

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, որին ձերբակալել էին, տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտորն։

 

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Գալեյանն օրեր առաջ է ենթարկվել սրտի վիրահատության։

 

«Հինգ ստենտ է դրված, հիմա տեղափոխում են հիվանդանոց», - ասաց նա։

 

Փաստաբանի փոխանցմամբ՝ Գալեյանը ի վիճակի չի եղել խոսել. շատ վատ վիճակում է եղել։

Քաղաքականություն