«Գարիկին բաց թողեք, մենք բոլորս Գարիկ ենք». զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում ՔԿ-ի դիմաց

 Լարված իրավիճակ է Քննչական կոմիտեի մոտ. զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում։

 

«Գարկին բաց թողեք, մենք բոլորս Գարիկ ենք», - ասացին ակցիայի մասնակիցները՝ կոչ աելով ազատ արձակել 44-օրյա պատերազմի մասնակից Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, որին այսօր առավոտյան ձերբակալել են։

«Մի ժամից Գարիկին չթողիք, Նիկո՛լ, դու չես մարսելու», - հայտարարեց ծնողներից մեկը։

Մեկ այլ ծնող էլ ասաց՝ թող բաց թողնեն Գարիկ Գալեյանին, այլապես հետևանքների համար իրենք պատասխանատու չեն։

Կարին Տոնոյանն էլ լրագրողներին ասաց, թե եթե մեկ ժամից Գրաիկ Գալեյանին բաց չթողնեն, ներս են մտնելու Քննչական կոմիտե։

«Մտքներովդ չանցնի, որ մենք նահանջելու ենք», - ասաց Տոնոյանը։

 

Հիշեցնենք, որ երեկ 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք ապօրինաբար մտել են N զորամասի տարածք, չենթարկվելով զորամասի տարածքը լքելու գնդապետի օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: Ինչպես հայտնում է ՔԿ-ն` բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:

 

Ինչպես առավոտյան հայտնել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը`  Գրաիկ Գալեյանին, Մխիթարի հորը,  ռազմական ոստիկանությունը տարել է:

Քաղաքականություն