
Ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 150-ին քաղաքացու

Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի տարբեր վարչական շրջաններում անհնազանդության ակցիաներ իրականացրած ավելի քան 150 քաղաքացու։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Ժամը 10։00-ի դրությամբ 155 քաղաքացի է բերվել ոստիկանություն»,– տեղեկացրին ոստիկանությունից։
Նրանք ոստիկանությունում են «Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածով (ՎԻՎՕ 182-րդ հոդված)։
Ընդդիմադիրները բողոքի ակցիաները վերսկսել են ժամը 08։00-ից։