
Կիմ Չեն Ինը զինվորականների մոբիլիզացիա է հայտարարել

Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է զինվորականների մոբիլիզացման մասին՝ դեղատներին դեղերի մատակարարումը կազմակերպելու համար: Այս մասին գրում է Kp.ru-ն՝հղում տալով երկրի կենտրոնական հեռագրային գործակալությանը:
Նշվում է, որ դրա համար պատճառ է դարձել երկրի բնակչության շրջանում կորոնավիրուսային վարակի տարածումը։