Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 15-ի, 17-19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 16-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 17-19-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
 

Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 16-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:
 

[c988db426053d56eb6659a7fa94fbfb2.jpg]

Երևան քաղաքում՝

Մայիսի 15-ի և 18-ի երեկոյան ժամերին, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 17-ին, 18-ի գիշերը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 

[fc3b4c0e95e0d13cf270fa262b132727.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250