
Ինչ է ծրագրել ընդդիմությունը վաղը

«Դիմադրություն» շարժումը վաղը՝ առավոտյան ժամը 08։00-ից, կսկսի խաղաղ անհնազանդության ակցիաները: Իշխան Սաղաթելյանն այսօրվա ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ փակելու են ճանապարհներ և պարալիզացնելու են ողջ քաղաքը:
«Նիկոլ Փաշինյանի հեռացման հանրային պահանջը ձևակերպված է, դա այլևս ակնհայտ փաստ է։ Մենք այս ակցիաների, գործողությունների միջոցով այդ հանրային պահանջը պետք է ամենօրյա ռեժիմով փաստենք, ցույց տանք, որ ինքն այլևս երկրում իշխանություն չունի, երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, կա իրական երկիշխանություն ու օր առաջ պետք է հեռացնել այս չարիքի կառավարությանը, որոնց վաղուց այլևս չեն սպասարկում Հայաստանի, Արցախի և առհասարակ մեր ժողովրդի շահերը»,– նշեց նա։