Թուրքիային սպառնում է մեկուսացում ՆԱՏՕ-ում, եթե նա արգելափակի Ֆինլանդիայի և Շվեդիային միանալ դաշինքին

Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարը Թուրքիային սպառնացել է մեկուսացում  ՆԱՏՕ-ում՝ դաշինքում Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքն արգելափակելու դեպքում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուն ասել էր, որ «թուրքական ժողովուրդը խնդրում է երկրի ղեկավարությանը արգելափակել Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ, Անկարան պատրաստ է քննարկել դա դաշնակիցների հետ»։

Թուրքիայի դիրքորոշումն արդեն տարակուսանք է առաջացրել ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների մոտ։ ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն հայտարարել է, որ աշխատում է Թուրքիայի դիրքորոշումը ճշտելու ուղղությամբ։

Քաղաքականություն