
Շոլցը չի նեղացել Ուկրաինայի դեսպանի վիրավորանքից

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը t-online պորտալին տված հարցազրույցում հրաժարվել է գնահատել Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկի կողմից իրեն ուղղված հայտարարությունը։
Նա հայտարարել է, որ այս խոսքերը կթողնի անձամբ լրագրողի դատին և թեման փոխել է.
«Պետք չէ ամեն բառին այդքան կարևորել: Կարևոր է կենտրոնանալ գլխավորի վրա՝ մենք ցանկանում ենք օգնել Ուկրաինային պաշտպանվել: Եվ մեր դաշնակիցների հետ միասին մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը դադարեցնի կրակը և դուրս բերի զորքերը տարածքից: Ուստի մենք լայնածավալ պատժամիջոցներ ենք սահմանել»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ Շոլցը հայտնել էր, որ մտադիր չէ մոտ ժամանակներս Կիև գնալ՝ Ուկրաինայի իշխանությունների՝ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին այցելելուց հրաժարվելուց հետո։ Ի պատասխան՝ դեսպան Անդրեյ Մելնիկը DPA լրատվական գործակալությանը ասել է, որ «նեղացած լյարդավուրստ խաղալն այնքան էլ ժամանակակից չի թվում»: Այնուհետև նա հրաժարվել էր ներողություն խնդրել խոսքերի համար: