
Օգնության անվան տակ Ուկրաինա են ներկրվում շքեղ մեքենաներ

Ուկրաինայի պետական մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Շչուցկին այսօր հայտնել է, որ ուկրաինական զորքերին օգնության քողի տակ Ուկրաինա զանգվածաբար լյուքս դասի ավտոմեքենաներ են ներմուծում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ հատուկ գործողության մեկնարկից ի վեր Ուկրաինայի իշխանությունները չեղարկել են երկիր ավտոմեքենաների ներմուծման հարկը, որպեսզի օպերատիվ կերպով լրացնեն զինված ուժերում դրանց պակասը:
«Դա, ըստ էության, դա համաճարակի է վերածվում։ Կարող եմ ասել, որ զրոյական տուրքի մասին օրենքի ընդունման պահից ի վեր երեկվա դրությամբ ներկրվել է մոտ 80 հազար տրանսպորտային միջոց սեփական օգտագործման համար», - հայտնել է նա «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում։
Նա նշել է, որ ներմուծված պրեմիում դասի մեքենաների 30%-ը 20 հազար եվրո ու ավելի արժողությամբ մեքենաներ են, ու վերջին օրերին ներմուծված ավտոտրանսպորտում դրանց մասնաբաժնի ավելացման միտում է նկատվում:
Նրա խոսքով՝ քաղաքացիների կողմից ներկրվող մեքենաները սահմանին բազմակիլոմետրանոց խցանումներ են ստեղծում, խանգարում են ռազմական մատակարարումներին, հումանիտար օգնության ու վառելիքի առաքմանը, ինչը խորացնում է Ուկրաինայի վառելիքային ճգնաժամը: