
Իմ խնդիրն է հնարավորինս շատ զենք մատակարարել Ուկրաինա․ Կուլեբա

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կարծում է, որ իր խնդիրն է հնարավորինս շատ զենք մատակարարել Ուկրաինա և հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առավելագույն խստացման։ Այս մասին նա հայտարարել է շաբաթ երեկոյան Bild թերթին հրապարակված հարցազրույցում։
«Իմ խնդիրն է հնարավորինս շատ զենք մատակարարել Ուկրաինա, հնարավորինս շատ պատժամիջոցներ նախաձեռնել Ռուսաստանի դեմ և օգնել որքան հնարավոր է շատ ուկրաինացիների, ովքեր ստիպված են եղել փախչել արտերկիր», - ասել է Կուլեբան: